Последние новости

Միհրան Հակոբյան․ Շուշին դավաճանաբար հանձնել է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը կրկնում է՝ Շուշին հանձնվել է, և ոչ պատահականորեն նոյեմբերի 9-ին։ Շուշին ադրբեջանցիներին ու թուրքերին հետաքրքիր է եղել վաղուց, քանի որ գիտակցել են դրա ռազմավարական նշանակությունը՝ կովկասյան գեոստրատեգիայում։

«Ինչո՞ւ է իսկանդերը կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ հարվածներ չի հասցվել ադրբեջանական կառավարման օբյեկտներին, ստրատեգիական կարևորության կետերին։ Կուրղինյանը երեկ ասաց, որ հարվածը եղել է նրա համար, որ հայկական ուժերը, որոնք Շուշիում էին, հրամայվել է դուրս գալ, դրան հաջորդել է իսկանդերով հարվածը, որից հետո հայտարարվեց, որ Շուշին ադրբեջանական է»,- ասաց Հակոբյանը՝ մեջբերելով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերով» կհարկվածեն, եթե պաշտպանները չլքեն բերդաքաղաքը։ Վերջիններս էլ ստիպված նահանջել են, ու երբ տղաները հետ են գնացել, հայտարարվեց, թե քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է։

«Տեղի է ունեցել դավաճանություն, հայկական ուժերին քաղաքից տարհանել են ու դա տեղի է ունեցել Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ»։ Բանախոսը նաև հիշեց, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ևս հայտարարել էր, թե իսկանդեր կիրառվել է, սակայն չէր հայտնել, թե որտեղ։

Քաղաքական գործչի կարծիքով հիմա Շուշիի դավաճանությունը արդարացնելու փորձեր են արվում, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ