Շուշիի նախկին քաղաքապետ. ՀՀ իշխանության տրամադրած օգնությունը ԼՂ-ից փախստականներին բավարար չէ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր համար անսպասելի կերպով բախվել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ թողել են իրենց ունեցած ամեն ինչ և տեղափոխվել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Նրա պնդմամբ՝ նրանցից շատերի մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք նրանց հագին են եղել: «Մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչ է կատարվում: Նրանք մտածում էին, թե մեկնում են մի քանի օրով, և որ նրանց հարցերը կլուծվեն, և նրանք կվերադառնան իրենց տներ: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրները շատ են: Դրանք կապված են և՛ կենցաղային անբարենպաստ պայմանների, և՛ ուտելիքի, և՛ հագուստի հետ: «Այո, կան բարեգործական կազմակերպություններ, բարի մարդիկ, սակայն դա այն չէ, ինչ նրանց պետք է: Դա, ցավոք, բավարար չէ»,-նկատեց Սարգսյանը:
Թշնամու կողմից օկուպացված քաղաքի նախկին ղեկավարը նկատեց, որ Հայաստանում բնակարան վարձելը աստղաբաշխական գումար է փախստականների համար: Պետությունը, իհարկե այդ մասով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, սակայն հատկացված միջոցները բավարար չեն: «Կա ծրագիր, ըստ որի՝ Ղարաբաղից փախստականներին հատկացնում են 68 հազար դրամ, ապա ևս 15 հազար դրամ: Սակայն այդ պետական ծրագիրը ինչ-ինչ պատճառով չի տարածվում 18-58 տարեկան տղամարդկանց վրա: Այո, ես մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը, սակայն ինձ ասել են՝ «թող գնան և աշխատեն»: Որտե՞ղ պետք է նրանք աշխատեն, չէ՞ որ աշխատանք չկա»,-ասաց Շուշիի նախկին ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».