Արա Աբրահամյան. Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը
Անցել է 4 ամիս Արցախյան երկրորդ պատերազմից, և օրեցօր ակնհայտ են դառնում ձեր իրական դրդապատճառները և նպատակները: Մարդիկ ստիպված են հանդուրժել ձեր ստախոսությունն ու մանիպուլյացիաները, որոնք նպատակ ունեն խայտառակ պարտության և այսօրվա կործանիչ գործընթացների համար պատասխանատվությունը գցել բացի ձեզնից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից, ցանկացածի վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում:
«Ըստ էության, այսօր դուք պաշտպանում եք հայ ժողովրդի դեմ պատերազմ ծավալած և հաղթած երկրին՝ Ադրբեջանին: Դրա վառ ապացույցն է ԱԺ ամբիոնից Շուշիի առնչությամբ հայտարարությունը, ըստ որի՝ Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանիցներ են: Դա հերթական սուտն է և մանիպուլյացիան, որի նպատակն է Ալիևին արդարացնելն ու նրա զավթիչ քաղաքականությունն ու սեփական դավաճանությունը օրինականացնելը:
Ինչո՞ւ դուք չհիշեցիք, որ դարեր ի վեր Շուշիի բնակչության մեծամասնությունը հայեր էին, չպատմեցիք այն մասին, թե ինչպես և ինչ հանգամանքներում փոխվեց այդ ժողովրդի էթնիկ կազմը:
Ինչո՞ւ ձեզ չի հուզում Ալիևին հանձնած հայկական գյուղերի ճակատագիրը, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե ինչպես մոտ ապագայում կարող է փոխվել մեր տարածաշրջանում բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր հայկական հողերում, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ հանձնվեցին Ադրբեջանին:
Դուք անտարբեր եք մարդկանց ցավի և տառապանքների նկատմամբ, անտարբեր եք Հայաստանի ճակատագրի, հայկական սփյուռքի վիճակի նկատմամբ: Ի՞նչ հիմքով դուք բաշխեցիք բարեգործական միջոցները, որոնք պատերազմի օրերին ուղարկվել էին աշխարհի տարբեր երկրներից:
Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը:
Կամազրկություն դրսևորելով այնտեղ, որտեղ պետք է պաշտպանեիք պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ցանկացած՝ ձեզ թելադրվող փաստաթուղթ, դուք նախանձելի էներգիայով և ցանկացած միջոցով պաշտպանում եք ձեզ ու ձեր շրջապատին, որը մեղավոր է Արցախյան պատերազմում պարտության և Հայաստանը փլուզելու գործողություններում:
Ամեն ինչ անելով բնակչության և զինված ուժերի բարոյազրկման համար, ժողովրդին կրկին վախեցնելով նոր պատերազմով՝ դուք ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այսօր նոր վտանգավոր խաղ եք սկսել և հող եք նախապատրաստում նոր պատերազմի համար:
Քանի որ դուք ժամանակին չցանկացաք կանգնեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր և Արցախի ու Հայաստանի տարածքներ: Իսկ այսօր՝ ժամանակին չկանգնեցնելով ձեզ և ձեր լիազորությունները, «Իմ քայլի» անդամները ձեզ հետ միասին պատասխանատվություն են կրում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, կյանքերի և հողերի կորստի համար:
Համառորեն չցանկանալով հեռանալ՝ դուք ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց պատասխանները պետք է տաք ժողովրդի առջև, այլ նաև այդ շրջանակում նոր ֆիգուրանտների եք ներգրավում՝ առաջին հերթին բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքներին համապատասխան կարող էին կանգնեցնել ձեր հակաազգային և հակապետական գործունեությունը, սակայն դա չեն արել և այդպիսով դարձել են մեր ժողովրդի պատմության մեջ մեծագույն ստի և դավաճանության մասնակից»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.