Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական առցանց ֆորումը
Աշխարհի մի շարք առաջատար զարգացած և զարգացող երկրների ղեկավարներ, ներառյալ Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՀԱՀ-ը և Ճապոնիան կմասնակցեն երկուշաբթի՝ հունվարի 25-ին, մեկնարկած «Դավոսյան օրակարգ» առցանց հանդիպմանը, որն անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում: Միջոցառումը կտևի մինչև հունվարի 29-ը, իսկ բանավեճի գլխավոր թեման կդառնա, ինչպես հայտարարել են կազմակերպիչները, «նոր գլոբալ իրավիճակի» քննարկումը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
«Դավոսյան շաբաթին», ինչպես սպասվում է, մասնակցելու է 70 երկրից ընդհանուր մոտ 1,5 հազար մարդ: Բացի պետությունների և կառավարությունների ղեկավարներից, նրանք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են, բիզնեսի ներկայացուցիչներ, գործունեության տարբեր ոլորտների անվանի փորձագետներ:
Համաշխարհային բիզնեսի և քաղաքականության ղեկավարների հանդիպումն ավանդաբար անցկացվում է հունվարի վերջին շվեյցարական հանգստավայրային Դավոս քաղաքում: 2020 թվականի դեկտեմբերին Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առերես գագաթնաժողովը հնարավոր է անցկացվի 2021 թվականի մայիսի 13-16-ը Սինգապուրում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.