Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի
Հունվարի 4-ի երեկոյան իր տունը վառած՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանն իր ընտանիքի՝ կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ այժմ ապրում է նույն գյուղի հին ու խոնավ մի տանը, սակայն նշում է՝ իրեն կացարանը չի հետաքրքրում։ News.am-ի հետ զրույցում շուռնուխցին նշեց, որ ինքը շարունակում է իր հողը պահանջել, որը հունվարի 5-ին հանձնվեց Ադրբեջանին։
«Կացարանն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, ես մեշոկում էլ, դոմիկում էլ կմնամ, ինձ իմ հողն է պետք, որ կարողանամ կանգնել։ Ես տան համար չեմ նվնվա, տուն կսարքեմ, քարը քարին կդնեմ, ես հող պահանջող մարդ եմ, տուն պահանջող մարդ չեմ։ Նույն հոգեբանությամբ էլ դաստիարակում եմ իմ երեխաներին»,- պատմեց Արարատը։
Նա ասաց, որ հիմա էլ Շուռնուխում է. «Մեզ մոտ մարդիկ գալիս են, լուսավորության հարցն են լուծում, սահմանապահներին են աջակցություն հայտնում։ Քիչ առաջ մարդիկ էին եկել նաև համայնքապետարանից»։
Հարցին՝ համայնքում ի՞նչ դրություն է վերջին օրերին, բնակիչը պատասխանեց. «Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում։ Եկեք իմ ընտանիքի հետ ապրեք ու ականատես եղեք, թե որքանով է հանդարտվել վիճակը։ Մեր գյուղի այդ ճանապարհի լայնությունն ընդամենը 6 մետր է, մեզ 6 մետրն է բաժանում թշնամուց, իսկ թշնամին ամենավատ բանին էլ ընդունակ է։ Երեխաներիդ ասում ես՝ թասիբդ տեղը պահի, նամուսով եղի, ու գնում, պատուհանից նայում ես քո վառված տանը, քո արած-դրածին, որը վառել ես»։
Նա պատմեց, որ եղբայրն այս պահին մնում է գյուղապետարանի շենքում. «Շուտով կսկսվեն գարնանային աշխատանքները, անասունները օրը մեկի գոմն ենք պահում, դեռ հույս ունենք, որ տուն ենք վերադառնալու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.