Последние новости

ICC. Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ

Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ: Այս մասին ասվում է International Christian Concern-ի «Ցեղասպանության անատոմիա. 44-օրյա պատերազմ Ղարաբաղում» նոր զեկույցում, տեղեկացնում է News.am:

Զեկույցում պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը տևել է 2020-ի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, լուրջ մտահոգություններ է առաջացրել կրոնական ազատության վերաբերյալ, ինչը պետք է նախազգուշացում լինի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների և կառավարությունների համար:

Թուրքիան և Ադրբեջանը ոչնչացրել են եկեղեցիները և այլ կրոնական օբյեկտներ, բռնություն են կիրառել ռազմագերիների հանդեպ և վարձել հայտնի ծայրահեղականների, այդ թվում՝ «Իսլամական պետության» անդամների, որպեսզի վերականգնեն վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա, ասվում է զեկույցում:

«Սիրիական կողմից կապերը հաղորդել են, որ իրենց հավաքագրել են՝ օգտագործելով քրիստոնյաների դեմ ջիհադի տերմինաբանությունը»,- հաղորդում է ICC-ն: «Օրինակ, AsiaNews-ը մեջբերել է Սիրիայից մի աղբյուրի, որը բացատրել է, որ իրենք պատրաստվում էին կռվել Ադրբեջանի կողքին, «քանի որ սա ջիհադի մաս է կազմում՝ մահմեդականների սուրբ պատերազմը քրիստոնյաների դեմ»: Սիրիացի վարձկանները հայտնել են, որ իրենց առաջարկել են դրամական պարգևավճարներ տարբեր գործողությունների, օրինակ՝ քրիստոնյաներին գլխատելու համար»:

Զեկույցի համաձայն՝ մարդասիրական ամենասուր խնդիրներից մեկը Ադրբեջանի վերաբերմունքն է հայ քրիստոնյա ռազմագերիների՝ «ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձանց» նկատմամբ:

Հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են առևանգողները ոչնչացնում բանտարկյալների «ինքնության և ընտրության զգացումը»: «Նրանց ոչ միայն ծաղրում և ծեծի են ենթարկում: Նրանց առևանգողները օգտագործում են իրենց իշխանությունը վերահսկելու և այդպիսով հարկադրելու, որպեսզի ամրապնդվի պատերազմը արդարացնելու համար օգտագործվող պատմությունը»,- ասված է զեկույցում: Վերջինս նկարագրում է տեսանյութը, որում քաղաքացիական հագուստով երեք հայ գերիներ են։

«Մեկը պառկած է գետնին, ենթադրաբար մահացած է: Մեկը նայում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծում մյուսին՝ պահանջելով հաստատել, որ Ղարաբաղը ադրբեջանական է»,- հաղորդում է ICC-ն: «Ի վերջո, նա դա անում է տեսախցիկի համար: Նրան խնդրում են անտեսել իր անհատականության բոլոր գործոնները, ներառյալ՝ իր հավատքը»:

Տեսանյութերը, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում երկու քաղաքացիական անձանց, որոնք, ինչպես հաղորդվում է, չեն մասնակցել ռազմական գործողություններին: Այս տեսանյութերը, ի թիվս մյուսների, որոնք ներկայացնում են ցնցող վայրագություններ, որոնք խաղաղ բնակիչների և գերիների նկատմամբ կատարվում են ադրբեջանցի զինվորների կողմից:

Թուրքիան ներգրավված է այդ հանցագործությունների մեջ, քանի որ թուրքերը պատրաստել են այդ զինվորներին, ասում է International Christian Concern-ը:

«Իրոք, հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների բազմաթիվ կադրերը ցույց են տալիս, որ զինծառայողները կրում են կրկնակի պիտակներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչը դժվարացնում է հանցագործի իրական քաղաքացիությունը պարզելը»,- բացատրվում է զեկույցում:

Թուրքերի և ադրբեջանցիների ներխուժման վայրերում ավերվել են եկեղեցիները և հին քրիստոնեական խաչերը։: Տեսաապացույցները ցույց են տալիս, որ ավերածությունները դիտավորյալ են արվել: ICC-ն երկու երկրների կառավարություններին մեղադրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային օբյեկտները պատանդ պահելու մեջ»:

«Խաչքարերը հաճախ թվագրվում են դարերով, դրանք ստեղծած են անհատապես ու եզակի և պատմում են քրիստոնեության պատմությունը հենց այս վայրում»,- ընդգծել է ICC-ն: «Եկեղեցու ավերումը խոչընդոտում է համատեղ երկրպագությանը: Խաչքարի ոչնչացումը ջնջում է քրիստոնեական պատմությունը»:

Զեկույցում ասվում է, որ փորձելով ոչնչացնել քրիստոնեական պատմության վկայությունները, թուրքերը և ադրբեջանցիներն ընդգծել են իրենց սեփական պատմությունը: Ադրբեջանը և Թուրքիան Օսմանյան կայսրության մաս են կազմել, որը 1915-ին իրականացրեց Հայոց ցեղասպանությունը:

Հաղթանակից հետո արտասանած ելույթում Էրդողանը հանդիսավոր անվանել է Հայոց ցեղասպանությանը մասնակից առաջնորդներին: «Թող այսօր երջանիկ լինեն Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասի իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները»,- ասել է նա:

Հայերի դեմ բռնությունը քողարկելու համար Թուրքիայի և Ադրբեջանի ազգային լրատվամիջոցները աղավաղել են ճշմարտությունը, ասվում է ICC-ի զեկույցում:

ICC-ն եզրակացնում է, որ աշխարհը պետք է ի գիտություն ընդունի, որ «Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական պլանավորումը ի ցույց է դնում մասսայական ոչնչացման մտադրություն, դրանով իսկ Ղարաբաղի հայ բնակիչների ցեղասպանություն՝ նրանց միացյալ հավատքի և էթնիկ պատկանելության պատճառով»:

«Ադրբեջանը պարզ հասկացրեց, որ թեև նրանք ուզում են տարածքային սեփականություն ունենալ Արցախում, նրանք չեն ուզնում խնամակալ լինել այնտեղի բնակիչների համար, քանի դեռ այդ մարդիկ չեն հաստատել որոշակի ինքնություն»,- ասվում է զեկույցում:

«և Ադրբեջանը, և Թուրքիան պարզ հասկացրեցին, որ այդ գործողությունները նախաձեռնվել են պանթուրքական գաղափարախոսության պատճառով, որը նախընտրում է համապատասխանություն իսլամին՝ բացառություն անելով քրիստոնեության շատ սպեցիֆիկ տարբերակների համար: Այս երկու երկրները շարունակեցին իրենց գործողությունները այնպես, որ վեհացնեն և կրկնեն 1915 թվականին էթնիկ քրիստոնյաների ցեղասպանությունը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ