ԵԽԽՎ ընդունել է բանաձև մոնիտորինգի հանձնաժողովի 2020 թ.-ի զեկույցի հիման վրա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:
Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է մոնիտորինգի հանձնաժողովի 2020 թ.-ի զեկույցի հիման վրա։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների ու այն պնդումների կապակցությամբ, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական, քաղաքացիական և մշակութային հուշարձանների նկատմամբ:
Վեհաժողովն ընդգծել է, որ բոլոր խախտումները պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։
Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայկական կողմի համար առավել կարևոր խնդիր է Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Նրանց մի մասին Բաքուն «ահաբեկիչներ» ու «վարձկաններ» է հայտարարել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:38
Очередное обострение политических отношений России и Азербайджана может иметь для последнего весьма неприятные экономические последствия в нефтегазовой сфере, где Азербайджан давно и плотно сотрудничает с Россией, получая существенные выгоды от такого партнерства. Об этом пишет «Торговля без границ».
-
2025-07-02 16:37
Я совершенно не вижу необходимости лишать российские телеканалы возможности вещания на территории Республики Армения. Об этом в беседе с журналистами в Национальном Собрании заявил 2 июля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.
-
2025-07-02 16:35
Защитник прав человека Анаит Манасян отреагировала на ситуацию вокруг Армянской Апостольской церкви и призвала власти на законодательном уровне обеспечить условия, при которых церковная община самостоятельно определяет состав своего руководства, внутренние правила, содержание своих догматов, структуру общины и методы назначения церковных иерархов. Об этом говорится в заявлении Манасян.
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.