Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօր՝ հունվարի 26-ին, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում քննելու որոշում կայացվեց։
Մանվել Գրիգորյանի փաստաբանները նշեցին, որ այս դատական նիստին պատրաստ չեն այդ հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնել, սակայն պնդեցին, որ գործերը միացնելու հարցով խոչընդոտ կա։
Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ մեկ վարույթում երկու քրեական գործերը քննելն ավելի արդյունավետ կլինի։
Հիշեցնենք, որ այդ քրեական գործերն ի սկզբանե քննվել են մեկ վարույթում, սակայն Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու և նիստերի հետաձգվելու հետևանքով գործերն առանձնացնելու որոշում էր կայացվել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին։ Նա երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նա հուղարկավորվել է Արշալույս գյուղի գերեզմանատանը։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.