Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ երկխոսության ակտիվացմամբ
Մոսկվան ու Թեհրանը նշել են երկկողմ շահագրգռվածությունը տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացման մեջ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների մեկնարկին։
«Հաշվի առնելով մեր երկրների դերը տարածաշրջանում՝ մենք հետաքրքրված ենք խորացնելու երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանստանյան կարգավորման խնդիրները, ու իհարկե, կարելի է քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Բաքվում, Զարիֆը ասել էր, որ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ վերականգնելու ղարաբաղյան տարածքները երկու երկրների սահմանին։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու բոլոր կողմերի շահերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.