Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
Այս իշխանությունը գնում է խախտելու մեր գոյության ամենակարևոր բանաձևը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի կարող և չպետք է կառուցի իր արտաքին քաղաքականությունը՝ ուժային կենտրոնների շահերի բախման հաշվին: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Հակառուսականություն սերմանող ալիքի ներքո, հիշեցնեմ վարչապետի հոդվածը (Փաշինյանը տողատակերում մեղադրում էր ՌԴ-ին, որ իբրև ռուսական առաջարկները ենթադրում էին միակողմանի զիջումներ հայկական կողմերից – խմբ.), ոչնչում որևէ օպերատիվությամբ երբևէ աչքի չընկած Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր շտապեց պաշտոնավարման հետ կապված շնորհավորել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականին՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին Ղարաբաղյան կարգավորման գործընթացի տարաբնույթ փուլերում, ներառյալ կարգավիճակի հետ կապված հարցերում, իր ներգրավվածության համար: Որտե՞ղ եք տեսել դա, Թրամփի հայտարարության մե՞ջ», - նշել է նա:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ պատերազմի նախաշեմին և պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի պահվածքը և հետևաբար ԱՄՆ-ի հետ աշխատանքը հասկանալու համար բավական է հիշել ռազմական գործողությունների ամենաակտիվ փուլում, երբ հրետակոծվում էին անգամ խաղաղ բնակավայրերը, Թրամփի արած հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան նախաձեռնությունը հաջողել է, և ստացվել է կրակը դադարեցնել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարգի աշխատանք չկար, և հիմա փորձ է արվում Բայդենի պաշտոնավարումից հետո իրականացնել ինչ-որ գործողություններ, որոնք պարզ տրամաբանությամբ ընկալելը փորք-ինչ դժվար է», - նշել է նա:
Այդ համատեքստում երկրորդ բավականին հետաքրքիր էլեմենտը, վերլուծաբանի դիտարկմամբ, ի դեմս Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ –ում նոր դեսպանի սպասվող նշանակումն է:
«Մարդ, որը դիվանագիտության հետ չունի որևէ առնչություն, փաստորեն նշանակվելու է, գոնե ինքն անձամբ դա չհերքեց, աշխարհի գերտերություններից մեկում, Մինսկի խմբի համանախագահ երկրում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրում Հայաստանի դեսպան», - նշել է նա՝ հավելելով, որ Մակունցն ունի ընդամենը մեկ կարևոր արժանիք՝ շատ մտերիմ է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին:
«Դա նորմա՞լ է դիվանագիտական հարաբերությունների, դիվանագիտական աշխատանքի, արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ ոչ», - նշել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ հերթական անգամ ինչ-որ բան է եփվում Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի թիկունքում:
«ԱՄՆ-ի ակտիվանալը կամ նրան դրդելն ակտիվացման, ինչը տեղի է ունենում այս օրերին, զուգահեռաբար հակառուսականության ինչ-ինչ էլեմենտներ մտցնելով, հուշում է, թե ինչ է փորձում անել այս իշխանությունը և վարչապետի պաշտոնը զբաղեցնողը», - ընդգծել է նա:
Կարեն Բեքարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի միայն ու միայն շահերի հատման ծիրում, քանի որ Հայաստանի համար դժվար կլինի շարունակել իր ընթացքն օրինակ ռուս-ամերիկյան շահերի բախումով առաջացած փլատակների տակից:
«Այսօր բոլորիս աչքի առաջ խախտվում է այս ոսկե բանաձևը», - նշել է նա՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր փրկության համար առևտրի առարկա է դարձնում Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.
-
2025-04-29 18:39
Совет по защите прав арцахских армян сегодня уберет палатку с площади Свободы в Ереване, сообщил на брифинге представитель совета Нжде Искандарян. Тем самым Совет принял предложение карабахского лидера Самвела Шахраманяна.