Последние новости

Վազգեն Մանուկյան․ Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր

Կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք. նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում և մենք հաղթեցինք, այս պատերազմն այդպիսին չէր: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am:

«Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու: Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: Եվ բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:

Հաջորդ քայլը, որ կազմակերպում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականացումն էր: 2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, և հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որից ինքը պարտվել է 1994-ին և կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում, այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Այն ցուցակով, որով դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր ենք ուզում գնել, նախկին իշխանությունների օրոք այդ ցուցակում գրված էր «ՏՈՌ»-երը, այսինքն այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ և այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժմանակ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք:

ՊՆ նախարարն ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը: Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին»,-ասաց Վազգեն Մանուկյանը, նա համոզմունք հայտնեց, որ սա պատերազմ չէր, սպանդանոց էր. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը նմի քանի անգամ առջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: 4-րդ օրը ԳՇ պետը, Արցախի ղեկավարությունն առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց չհամաձայնեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ