ՊՆ նախարարը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.