Последние новости

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում, տեղեկացնում է News.am։

Ղուլարյանը կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր, շուրջ մեկ տարի նա կատարում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դեռևս 2020թ.–ի փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորվել էր։ Վերմիշյանը Կառավարության որոշմամբ, փետրվարի 27–ին ազատվել էր այդ պաշտոնից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ