Բնապահպան․ ՉԳԻՏԵՆՔ՝ ԹՇՆԱՄԻՆ ՍևԱՆԱ ԼԻՃԸ ԿԹՈՒՆԱՎՈՐԻ՞, ԹԵ՞ ՈՉ
Մենք չենք կարող ենթադրել, թե թշնամական պետությունն ինչպիսի գործողություններ կարող է անել և արդյո՞ք Սևանա լիճը կթունավորեն, թե՞ ոչ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են, քանի որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են գտնվում։
«Ենթադրվում էր նման բան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բոլորիցս գաղտնի ինչ-որ բանակցություններով սահմանն են գծում և մենք չգիտենք՝ այդ սահմանը որտեղով է անցնում։ Հիմա վաղն էլ կասեն՝ գիտեք ինչ կա Սևանի արևելյան ափն էլ է Ադրբեջանի կազմ մտնում։ Այսինքն՝ այս իշխանություններն այս պահվածքով ամեն օր մեզ անակնկալներ են անում»,- նշեց նա։
Վահագն Վարագյանի խոսքով՝ Սևանա լճի անվտանգության հարցի վերահսկողությունը փոխանցվել է թշնամուն. «Այս դավաճան իշխանությունը կարող է ոչ թե միայն գետերի ակունքները հանձնել Ադրբեջանին, այլ նաև գետերը»։
Բնապահպանը նշեց, որ Քարվաճառը մեծ նշանակություն ուներ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների համար, քանի որ այնտեղ են գտնվում այն հիմնական գետերի ակունքները, որոնք սնուցում են ինչպես Արցախի Հանրապետությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը. «Փաստացի, դավաճանները մեկ գիշերում, թղթով հանձնեցին այդ տարածքները, և մենք այլևս չենք կարող որևէ վերահսկողություն ունենալ մինչև Քարվաճառի ազատագրումը։ Մենք չգիտենք՝ ինչ որակական հատկանիշներով ջուր է հոսելու դեպի Սևան։ Այստեղ միայն Սևանի հարցը չէ, այլ նաև Հայաստանի ամբողջ հարավային հատվածը, որովհետև այդ գետերը հոսում են Սյունիք, Վայոց Ձոր։ Սևանի վիճակը մինչև այս էլ այնպես չէր, որ բարվոք էր, հիմա ավելի է վատթարանալու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.