Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով
Մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել ՌԴ, դեպի կոնկրետ օդանավակայաններ։ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ, այդ թվում՝ արտագնա աշխատանքի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Ծրագիրն առայժմ փորձնական է ու գործելու է մինչև 2021թ-ի մարտի 1-ը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատմել է, որ ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է իրենց բջջային հեռախոսներում ներբեռնեն «Ճանապարհորդիր առանց COVID» ծրագրի հավելվածը:
«Այդ հավելվածում նշված են այն բոլոր լաբորատորիաները, որոնք ընդգրկված են ծրագրում: Մոտենան լաբորատորիա, հանձնեն թեստը և դրա արդյունքները QR կոդով ներբեռնեն ծրագրում: Հավելվածում թեստի բացասական պատասխանի դեպքում ազատ տեղաշարժի պատուհանը կանաչում է: Եվ այդ դրական կանաչ պատուհանն ունենալով՝ քաղաքացիները կարող են ճամփորդել»,- ասաց Ավանեսյանը:
Նա նաև խնդրեց ՀՀ քաղաքացիներին հատկապես ուշադիր լինել բոլոր անհրաժեշտ քայլերը ճշգրիտ իրականացնելու համար:
Ծրագրի կանաչ պատուհանը հարկավոր է ստանալ թռիչքից 72 ժամ առաջ:
ՀՀ քաղաքացիների համար ՌԴ թռիչքները նշված ծրագրով հասանելի կլինեն արդեն փետրվարի 1-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:
Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.