Երևանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Երևանում այսօր՝ հունվարի 27-ին տեղի ունեցած արտակարգ դեպքից:
Նշենք, որ հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.