Հայաստանում ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել
Եթե նախկինում ազդեցության լծակներ չունեինք Հայաստանում ռուսական հեռուստաալիքներին հեռարձակման վրա, ապա ՌԴ կառավարության հետ նոր պայմանագրի կնքումից հետո նման լծակներ են հայտնվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այդ լծակները կկիրառվեն ռուս գործընկերների հետ համատեղ: Նա պարզաբանեց, որ այժմ ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել՝ հարգանք դրսևորել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար հիշատակի ամսաթվերի հանդեպ (օրինակ, սգո օրերին չհեռարձակել ժամանցային ծրագրեր), չմիջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին, հարգել արտակարգ կամ ռազմական դրության նորմերը, բացառել կոնտենտի հեռարձակումը, որը նվաստացնում է հայերի ազգային արժանապատվությունը և այլն: «Բացի այդ, այսօր Հայաստանի Հանրայի հեռուստատեսությունը եզակի լիցենզիա է ստացել և կարող է առանց հավելյալ պահանջի հեռարձակել ռուսական մալուխային ցանցում: Այսինքն՝ առավելությունները ոչ թե միակողմանի են, ինչպես նախկինում, այլ երկկողմանի»,-հավելեց Հակոբյանը:
Արտասահմանյան հեռարձակողը, ինչպես պարզաբանեց Հակոբյանը, չի կարող մասնակցել լիցենզիա ստանալու մրցույթին, սակայն հնարավորություն ունի հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել, ինչպես դա տեղի ունեցավ «Միր» հեռուստաալիքի հետ: «Ինչ վերաբերում է CNN-ին, ապա դա ոչ պետական ալիք է (ԱՄՆ-ում նման բան ընդհանրապես չկա), ուստի այդ ալիքի հետ անհնար է հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել»,-եզրափակեց Տիգրան Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.