Դատախազությունն ուսումնասիրում է ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունները՝ ապստամբության և պատերազմի ընթացքում գեներալներին զանգելու վերաբերյալ։ ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեց, որ դատախազության կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն արձանագրվել են և այժմ դատախազությունն ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ։ Հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզում Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհն արդյունք չտա, կգնան ապստամբության, քանի որ սա մեր ժողովրդի, երկրի ապագայի հարցն է։ Մանուկյանը նշել էր, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության։ Իսկ թե ինչ նկատի ապստամբություն ասելով՝ Մանուկյանը պարզաբանել է, որ դրա տակ հասկանում է շենքեր գրավելը և զոռով հեռացնել՝ առանց ֆիզիկական բռնության։ Մանուկյանը նաև նշել է, որ պատերազմի ընթացքում հոդված է գրել՝ առաջարկելով, որ զինվորականությունն իր ձեռքը վերցնի իշխանությունը։ Ավելին՝ նա նաև հայտարարել է, որ պատերազմի ընթացքում միշտ հեռախոսի միջոցով կապվում էր Արցախի հետ, գեներալների հետ, ասում, որ վերջիններս վերցնեն իրենց ձեռքն իշխանությունը և թույլ չտան, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հրամանները կատարի և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.