Последние новости

Պուտին․ Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավար ելույթի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ու հումանիտար խնդիրները լուծելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերին հաջողվել է հասնել եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությանը, որը, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է։

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենագլխավորն է, հասնել կրակի լիակատար դադարեցմանն ու սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության ու իհարկե՝ հակամարտության կարգավորմանը մասնակից երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի դադարեցնի ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում։

«Մենք ձգտել ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ