Պուտին․ Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավար ելույթի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ու հումանիտար խնդիրները լուծելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերին հաջողվել է հասնել եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությանը, որը, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է։
«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենագլխավորն է, հասնել կրակի լիակատար դադարեցմանն ու սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության ու իհարկե՝ հակամարտության կարգավորմանը մասնակից երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի դադարեցնի ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում։
«Մենք ձգտել ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.