Արտակ Թովմասյան. Կոմունիկացիաների ապաարգելափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի
Կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար, և թող ոչ ոք պատրանքներ չտածի: Տնտեսական խնդիրներ կլինեն` անկախ նրանից, թե ով կգա իշխանության: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:
Նրա խոսքով` բոլոր երկրները ճգնաժամ կապրեն, Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հասարակությունում հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից, բացի այդ կորել է սփյուռքի վստահությունը Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ` «Հայաստան» հիմնադրամի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:
«Դրան գումարվում է պարենային ռեսուրսների կորուստը, որոնք մենք ունեինք Արցախում մինչ պատերազմը, մենք դեռ չենք լուծել ինքնաապահովման խնդիրը պարենային ոլորտում: Հաշվի առնելով, որ թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են` դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասաց Թովմասյանը:
Նա հիշեցրեց, որ 90-ականների պատերազմից հետո տնտեսությունը հաջողվեց վերականգնել 14 տարում` պետբյուջեի եկամուտները 200 միլիոն դոլարից (1994-ին) հասցնելով 3.5 միլիարդ դոլարի (2008-ին), տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.