ԱՄՆ ֆիննախ. Թուրքիան շարունակում է լոգիստիկ կենտրոն մնալ ԴԱԻՇ-ի ֆինանսավորման համար
«Իսլամական պետությունը» իր ֆինանսների համար շարունակում է ապավինել Թուրքիայի ներսում գտնվող լոգիստիկ կենտրոններին, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցում, գրում է Ahval-ը:
ԴԱԻՇ-ը «հաճախ գումարներ էր հավաքում և ուղարկում Թուրքիայում միջնորդներին, որոնք կանխիկ գումարը մաքսանենգ ճանապարհով Սիրիա էին ուղղում»,- հաղորդել է ֆինանսների նախարարությունը:
Անկարայի նվիրվածությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարին արդեն որոշ ժամանակ քննարկման թեմա է դարձել: Թեև թուրք պաշտոնյաները ասում են, թե խմբավորման կողմից ներկայացված սպառնալիքի դեմ պայքարելու համար Թուրքիան ավելի շատ բան է արել, քան ցանկացած այլ երկիր, շատ դիտորդներ համաձայն չեն դրա հետ: «ԴԱԻՇ-ը շարունակում էր օգտագործել դրամական ծառայություններ մատուցող ձեռնարկությունները՝ Իրաք և Սիրիա գումարներ տեղափոխելու համար՝ հաճախ ապավինելով Թուրքիայի և այլ ֆինանսական կենտրոններին»:
Երբ 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն արշավանք սկսեց Սիրիայի հյուսիսարևմտյան նահանգում ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության համար, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ համակարգող Բրեթ Մաքգուրքը Washington Post-ի համար հոդված գրեց՝ նշելով, թե հաշվի առնելով, որ ալ-Բաղդադիի թաքստոցը հեռու չէր թուրքական մեծ ռազմական դիրքից, Անկարան «պետք է ինչ-որ բան բացատրի»: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն հայտնեց Սիրիայի քրդերին «այն աջակցության համար, որը նրանք կարողացել են ցուցաբերել» նույն գործողության ընթացքում:
Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF), որում գերակշռում են քրդերը, բարձր գնահատանքի էին արժանացել ԴԱԻՇ-ին արմատախիլ անելու ջանքերի համար: Մինչդեռ թուրքական ուժերը 2016 թվականից Սիրիայի հյուսիսում պայքարում են SDF-ի դեմ:
ԴԱԻՇ-ը «հավանաբար մոտ 100 միլիոն դոլարի կանխիկ պահուստ ունի, որը տարածված է ողջ տարածաշրջանում»,- ֆինանսների նախարարության զեկույցում գրել է գլխավոր աուդիտի բաժնի տնօրեն Գրեգորի Սալիվանը:
2019-ի հունվարին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Մաքգուրքն ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են Անկարայում, քանի որ «ԴԱԻՇ-ի «մեքենան լիցքավորելու» համար եկող նյութերի մեծ մասը, անկեղծ ասած, Թուրքիայից գալիս... շատ տհաճ է, քանի որ Թուրքիան հատուկ գործողություններ չի ձեռնարկել սահմանին»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև մատնանշել է, որ ԴԱԻՇ-ի կողմնակիցներն ավելի ու ավելի հաճախ են կրիպտոարժույթ օգտագործում՝ նախկինի պես հույսը դնելով «Իրաք և Սիրիա միջոցներ փոխանցելու ավանդական մեթոդների» վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.