Վեհափառը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բանակի օրվա առիթով այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Ես չպետք է ցանկայի այս սրբավայրում որևէ քաղաքական հարցի անդրադառնալ, մեր համոզումունքներում, մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա», - ասաց վեհափառը։
Հարցին, թե արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց.
«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։
Մյուս հարցին, թե ինչ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հատկապես, որ վերջին ժամանակաշրջանում միջոցառումներին առանձին են ներկայանում, Գարեգին երկրորդը պատասխանեց.
«Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում եմ՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.