«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը։ Գիրքը նվիրված է Մեծ Հաղթանակի 75-ամյակին։
Գրքի հեղինակներն են Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս պ. գ. դ. Ստեփան Ստեփանյանը (Կերտող) և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն, տ․գ․թ․ Վահրամ Կարապետյանը:
Մենագրություն-գրքի 17 գլուխներում ներկայացվում է հայ ազգի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում ազգային ռազմական միավորներում, պարտիզանական ջոկատներում, հետախուզական օպերացիաներում: Հեղինակները հավաքագրել են հայերի մասնակցությունը բոլոր ռազմաճակատներում՝ հիմնվելով ոչ միայն հայտնի փաստերի, այլև մինչև այժմ գիտական շրջանառության մեջ չդրված նյութերի վրա: Ներկայացվում է հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ինչպես նաև Ղրիմի և խորհրդա-ճապոնական պատերազմին։
Առանձնակի պատմվում է նաև ԽՍՀՄ մարշալներ Հ․ Բաղրամյանի, Ս․ Խուդյակովի, Հ․ Բաբաջանյանի և նավատորմի ադմիրալ Հ․ Իսակովի գործունեությունը, ինչպես նաև ԽՍՀՄ հայ հերոսների և «Փառքի շքանշանի» ասպետների սխրանքները:
Գիրքը հրատարակվել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
«Գրքում առկա են արխիվային, փաստագրական և գիտական բազում նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել Մեծ Հաղթանակի համար հայ ազգի դերն ու սխրանքները, բացահայտվում են նոր փաստեր»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Առանձին գլխով ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընթերցողը կարող է ծանոթանալ նաև հայ հետախույզների և թիկունքի աշխատանքներին, հայ գիտնականների մասնակցությանը ԽՍՀՄ «Ատոմային նախագծում»:
Գրքի առաջաբանը հեղինակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայրենական պատերազմի և զինված ուժերի վետերանների միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
«Պատերազմի առաջին օրերից Հայկական ԽՍՀ-ն մոբիլիզացրեց իր ամբողջ ներուժը՝ արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերափոխելով ռազմական իրողություններին համապատասխան։ Այս ճակատագրական խնդիրները լուծելուն ծառայում էր կուսակցական և պետական մարմինների, ձեռնարկությունների, կոլխոզների ու սովխոզների, գիտական ու մշակութային հիմնարկների գործունեությունը: Ամբողջ հանրապետությունը՝ որպես մեկ երկրի անբաժան մաս ապրում էր հաղթանակի ոգով և «Ամեն ինչ ճակատի և հաղթանակի համար» կարգախոսով»,- նշվում է գրքի նախաբանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.