Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՉԷ, ԿՅԱՆՔԸ ՆՈՒՅՆ Ձև ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Փողոցում ողբերգություն էր ծավալվում ու շատ կարճ ժամանակ պետք եղավ, որ էդ ողբերգությունը համազգայինից դառնա մասնավոր, փողոցից դուրս գա ու մտնի տուն․․․դառնա մենակ անհետ կորածի, զոհվածի, դիակ կորցրած ծնողի ու գերության մեջ գտնվողի նեղ անձնական, ընտանեկան ողբերգությունը․․․
Չէ կյանքը նույն ձև չի շարունակվում, զոհված ախպոր դիակը հանելուց զոհված Արեգի ծնողների, 80 օր լուրի սպասող Արտյոմի հարազատների, աչքի առաջ տղու զոհվելը տեսած Սամվելի, երկու ոտքը մարտի դաշտում թողած Նարեկի համար․․․
Առաջին տարինա, որ հունվարի 28-ը մի տեսակ հետմահու ես ուզում շնորհավորես՝ Կյաժին, Ադամին, Արմենակին, Արեգին, Սաքոյին, Աբոյին, Նարեկին․․․ու հինգ հազար տղու ծնողի, որոնց անձեն մղկտոցը հազիվա լսվում Եռաբլուրում ամեն օր ավելացող դրոշների ծածանվող ձենի տակ․․․
Տղերք, ձեր տոնը շնորհավոր․․․երանի ձեր հոգիներին, որ փառավորվեցին հանուն համազգայինի ու էն պատգամի, որ քաջաբար ժառանգել ենք մեր պապերից․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.