Последние новости

Արշակ Զաքարյան. Մենք պահանջում ենք Փաշինյանի ձերբակալությունը

Այստեղ ում անունն էլ հնչեցնենք որպես վարչապետի թեկնածու, կգտնվեն մարդիկ, որոնք հակառակ կարծիք կունենան: Այս մասին Դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:

«Ի՞նչ ենք մենք առաջարկել: Պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, այս իշխանությունները փորձում են հնարավորինս ձգձգել, կառչած մնալ իրենց աթոռներից, այսօր վարչապետն ասում է՝ ուզում է մնա և կազմակերպի ընտրություններ, պարզ է, որ վարչական ռեսուրսը պետք է օգտագործի, կեղծի:

«Ասում են՝ անկաշառ են եղել իշխանության գալիս. հարյուր հազարավոր քաղաքացիների տուգանքների չեղարկումն ընտրություններից անմիջապես առաջ կաշա՞ռք է, թե՞ կաշառք չէ, հազարավոր մեր քաղաքացիների, որոնք բանտարկված են եղել, ընտրություններից առաջ բանտերից դուրս թողնելը նրանց հարազատներին կաշառե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրանք կարծում էին՝ մենք տուգանքի մատերիալ չենք, ինչո՞ւ այդ պրակտիկան, որ ցուցաբերեցին ընտրություններից առաջ, չշարունակվեց, կասեի՝ ընդհակառակը ավելի շատացան տուգանքները»,- ասաց նա:

Արշակ Զաքարյանը հավելեց. «Հիմա մենք ժամանակ ենք տվել գլխավոր դատախազին: Ասում են՝ աշխատանքային օր չէ, բայց եթե ինձ ձերբակալելու պատճառ լինի, նա անմիջապես կգա գործի, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը: Նա պետք է վաղուց ձերբակալվեր, հիմնավոր փաստերը ներկայացրել է Արթուր Ղազինյանը, բայց կասկածող կա՞, որ մենք այսօր բռնապետության մեջ ենք: Հուսով ենք՝ դատախազը կգա, եթե չգա ուրեմն մենք պատասխանատվություն ունենք նաև իրեն ձերբակալելու, քաղաքացիական ձերբակալություն իրականացնելու, որովհետև նա հրաժարվում է կատարել ժողովրդի, թեկուզ այսքան ժողովրդի պահանջը»:

Նրա խոսքով՝ իշխանությունների հեռացումից հետո ժամանակավոր կառավարությունը պետք է հանձնել ոչ թե մեկ անձի, այլ ազգի սերուցքից ընտրված մի քանի մտավորականների, ռազմական գործիչների, ինչու չէ, նաև պատվավոր սպայական կազմից:

«Այդ պատասխանատվությունն ստանձնելու պատրաստ մարդկանց ցուցակ կա: Ես համոզված եմ, որ երբ այդ ցուցակն ընթերցվի, շատերը համաձայն են լինելու, որովհետև այդ մարդիկ համաձայնել են այս դժվար բեռը վերցնելու: Այս իրավիճակում դա ահավոր բեռ է, որովհետև այն, ինչին հասցրել է երկիրը Նիկոլի խունտան, այս ցեխից երկիրը հանելը շատ դժվար բան է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ