Последние новости

Միքայել Մինասյան․ Պետք է նոր զինուժ ստեղծել

Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ արդյոք այդ աստիճան ինքնախաբեությունը կարևոր է իրականությունից։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց։ Այդ առաքելությունը ձախողեց։ Երկրորդ. բանակը կարող էր երկիրը փրկել ներքին թշնամուց։ Դա էլ չարեց։

Ավելին, մենք հավանաբար միակ բանակն էինք, որ վերջին պատերազմում, ամեն նահանջից ու պարտությունից հետո ավելանում էին ազգային հերոսները, նոր գեներալներն ու նոր մեդալակիրները։ Որքան շրջան էինք հանձնում, այնքան հերոս ու գեներալ էր ծնվում։

Բայց շնորհավորանքների հեղեղն ու պաթոսը չի դադարում։ Բանակի տոնը շնորհավորում են մարդիկ, որոնք ստեղծել են այդ բանակը և չեն ցանկանում տեսնել, որ այն այսօր չկա։ Շնորհավորում են մարդիկ, որոնք բանակը քանդել են։ Շնորհավորում են բարձրաստիճան չծառայածներն ու բանակից թռածները, որոնք գաղափար չունեն՝ ինչ է բանակը։

Ես հասկանում եմ, որ շնորհավորում եք, որովհետև չեք ցանկանում ընդունել շատ ցավոտ իրականությունը, որովհետև գուցե նաև տարիների իներցիա է։ Այսօրվա իշխանավորները շնորհավորում են բանակի օրը ճիշտ այնպես, ինչպես անհավատները շնորհավորում են Սուրբ Ծնունդը։

Եթե այսօր ինքնախաբեությամբ մի կերպ օրը մաշացրիք։ Բա ի՞նչ եք անելու մայիսի 9-ին։ Նույնպես շնորհավորելո՞ւ եք: Որովհետև բացարձակ նույն երևույթներն են նույն հարթությունում՝ շնորհավորել Շուշիի ազատագրման օրը, երբ այն մերը չէ, նույնն է, որ շնորհավորել բանակի օրը, երբ այն պարտվեց ու ջախջախվեց։

Բանակը բաղկացած է գեներալներից, սպաներից, զինվորներից և ոգուց։ Մենք ոչինչ չունենք բացի զինվորներից։ Նրանց մի մասն էլ հանգչում է Եռաբլուրում, կամ գերի է, կամ անհետ կորած։ Ես նրանց չեմ կարող շնորհավորել, այդքան ո՛չ անսիրտ եմ, ո՜չ ցինիկ, ո՛չ էլ անադեկվատ։ Նրանց պարզապես կասեմ. տղե՛րք, ձեր ցավը տանեմ։

Հ.Գ. Այսօր իրականում պետք էր խոսել նոր բանակի մասին՝ տեսակով, փիլիսոփայությամբ, կառուցվածքով ու նպատակներով նոր զինուժ ստեղծելու մասին։ Բայց որպեսզի սկսվի այդ հանրային դիսկուրսը, պետք է ընդունել, որ հինը մեռած է՝ գոյություն չունի։ Մենք շարունակում ենք կենացներով խաբել ինքներս մեզ։ Պետք է ընդունենք հիվանդությունը, հասկանանք ով է հիվանդացրել, ընդունենք, որ հիմա այլ բան է պետք, հետո արդեն խոսենք նոր ուժի, նոր զինուժի, նոր հերոսի մասին։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ