ԱՄՆ ՀՆԱ-ն ռեկորդային անկում է ցույց տվել
Անցյալ տարի ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքն ընկել է 3,5%-ով, ինչը վատթարագույն ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ:
Զեկույցում նշվում է, որ երկրի տնտեսությունը 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ էական անկում է ապրել: Այնուհետև ՀՆԱ-ն ընկել է 2,5%-ով: Միաժամանակ, ինչպես հայտնել են գերատեսչությունում, տարեկան կտրվածքով 2020-ի վերջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է 4%-ով: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում երկրի տնտեսությունը նվազել է 5%-ով, երկրորդում՝ ռեկորդային 31,4%-ով, իսկ երրորդում այն նաև աճել է ռեկորդային 33,4%-ով, հաղորդում է РБК-ն:
Նախարարությունը հայտարարել է, որ անցյալ տարի աշխարհի ամենամեծ տնտեսության անկումն ամենամեծն էր 1946 թվականից ի վեր, երբ այն ընկավ 11,6%-ով: Բացի այդ, ԱՄՆ ՀՆԱ-ի տարեկան անկում վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է տեղի է ունեցել, ասված է զեկույցում:
Ըստ նախնական գնահատականների, չորրորդ եռամսյակում ԱՄՆ սպառողների ծախսերի իրական աճի տեմպերը տարեկան կտրվածքով կազմել են 2,5%, այն դեպքում երբ երրորդ եռամսյակում այդ ցուցանիշն աճել է 41%-ով: Միևնույն ժամանակ, նախնական գնահատականների համաձայն, ԱՄՆ տնտեսությունը 2020-ի վերջին եռամսյակում տարեկան կտրվածքով անկում է ապրել 2,5%-ով: Առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով գրանցվել է 0,3% աճ, երկրորդում` 9% անկում, երրորդում` 2.8% անկում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.