ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր էլ չընտրվեց
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահ այդպես էլ չընտրվեց:
Նշենք, որ Խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն՝ Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանն իրենն ներկայացնելիս կարծիք հայտնեց նաև, որ ԵՊՀ-ում սովորելը պետք է անվճար լինի: «Մայր բուհը պետք է լինի անվճար, բայց պետք է ընտրության հարցում լինի խիստ»:
Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գևորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն ինքն է դիմում գրել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».