ՊԲ․ Որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել
Պաշտպանության բանակի որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել։ Այս մասին վստահեցնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը` հորդորելով չտարածել բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն իրական հիմք և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը:
«Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը»,–ասվում է հայտարարության մեջ:
Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը (նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ) պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.