Վազգեն Մանուկյանը մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ քննարկել է օրակարգային կարևոր հարցեր
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Այս մասին տեղեկանում ենք հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են և ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության և դրան հաջորդած իրադարձությունների խորքային պատճառների, իշխանության, պետական համակարգի, ընդդիմության, քաղաքական կուսակցությունների խնդիրների և այդ համակարգերը կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Կարևորվել է Հայաստանում ազգային օրակարգի ձևավորման, ազգային ինքնության հարցերն առաջնային դարձնելու և դրանց շուրջ հասարակությանը համախմբելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ներկաները կարևորել են հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման և քայլերի հստակեցումն ու ակտիվացումը՝ մտահոգություն հայտնելով վերջին ժամանակահատվածում հիմնահարցը երկրորդ պլան մղելու միտումների առնչությամբ:
Քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման ֆոնին Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր և ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հստակ օրակարգ ձևավորելու խնդիրը, Ռուսաստանի և բնական այլ դաշնակիցների հետ համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ արտաքին քաղաքականություն իրականացնելու և տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում շահեկան վիճակում գտնվելու հարցը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պետության ներսում առկա ճգնաժամն ու խնդիրները հաղթահարվեն»,-նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.