Последние новости

Ֆրանսիան փակում է սահմանները

Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են մեկնել Եվրամիության սահմաններից դուրս երկրներ կամ էլ ժամանել այնտեղից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը։

«Ֆրանսիայի սահմանով ԵՄ-ի սահմաններից դուրս բոլոր մուտքերն ու մեկնումներն արգելված են, բացառությամբ հատուկ հանգամանքների։ Այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում կիրակի օրը՝ ժամը 00։00-ից։ Ֆրանսիայի սահմաններից դուրս բոլոր ուղևորությունները ԵՄ երկրներ հնարավոր են միայն ՊՇՌ-ի բացասական թեստով, բացի սահմանամերձ տարածքներում ապրող աշխատակիցներից»,- ասել է վարչապետը, տեղեկացնում է ShantNews.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ