Ճամփորդում եմ առանց Covid-19
2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։
Ընդ որում՝ նմուշառումը իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։
Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝
1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա (ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝ ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ տվյալները։
3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել համաձայնագրում առկա QR կոդը։
4. Հանձնել Covid-19 թեստ։
5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։
7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու համար՝
1. Գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելիությունը։
2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար ապահովում է հասանելիություն։
Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 2194-Ն որոշմամբ և օպերատորի գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.