Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։ Այս մասին News.am-ին հայտնեց Իսրայել Հակոբկոխյանի պաշտպան Գոռ Սաղոյանը:
«Իսրայել Հակոբկոխյանը չի ընդունում իրեն առաջսդրված մեղադրանքը, իրականության հետ աղերս ունի միայն այն, որ նա մասնակցել է հանրահավաքին: Նրա գործով դատական նիստը մեկնարկել է նախօրեին, սակայն ընդմիջվել է: Շարունակվելու է այսօր՝ ժամը 20:00-ին»,- նշեց Գոռ Սաղոյանը:
Վահագն Չախալյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորության միջնորդությունը մերժել է:
«Պարոն Չախալյանն ազատ է արձակվել դատարանի կողմից՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- ասաց Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:
Գործով մյուս մեղադրվողների խափանման միջոցը որոշելու համար այսօր դատական նիստեր են նշանակված:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.