Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել:
«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա ավելացրեց` Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետը սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:
Սոցցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ջալալ Հարությունյանը որոշ հարցերում համաձայն չի եղել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Մի վարկածի համաձայն՝ նա վրդովվել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններից։ Իսկ մյուս վարկածի համաձայն՝ կտրականապես դեմ է եղել Լելե-Թեփեի և Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակմանը։ Տեսակետներ են հնչում նաև, որ Ադրբեջանն ինքնուրույն չեր կարող իմանալ Հարությունյանի տեղաշարժի մասին։
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանն այդ առնչությամբ գրառում է արել Facebook–ում։
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– գրել է նա:
Sputnik Արմենիայի տվյալներով ՝ Հարությունյանին հաջողվել է փրկվել պայթյունից առաջ մեքենայից դուրս նետվելու շնորհիվ։
Նա կապի խափանումից հասկացել է, որ հակառակորդն ԱԹՍ է գործարկել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.