Չեխիան սահմանափակել է արտասահմանցիների մուտքը երկիր
Համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի իշխանությունները հետևել են եվրոպական մի շարք երկրների օրինակին և հունվարի 30-ից արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ երկրում ապրելու թույլտվություն ունեն: «Կառավարությունը հունվարի 30-ից մինչև փետրվարի 14-ը արգելում է արտասահմանցիների մուտքը Չեխիայի Հանրապետություն»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Չեխիայում համավարակային իրավիճակի որոշակի բարելավումից հետո հունվարի առաջին կեսին կրկին աճել է վարակակիրների և հոսպիտալացվածների թիվը:
Ներկայում Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 96 969 է, որից 5856-ը հոսպիտալացված: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7973-ով: Համավարակի տարածման ընթացքում Չեխիայում վարակվել է 972,6 հազար մարդ, առողջացել է 859,6 հազարը, մահացել՝ 16 072-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.