Последние новости

Արտահերթ ընտրություններին «Ալյանսը» կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով

Եթե Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն, Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով:

««Ալյանսը» մասնակցելու է սեփական թիմով, սեփական կազմով, սեփական համախոհներով, համակիրներով»,- այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց «Ալյանսի» նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Խոսելով արտահերթ ընտրությունների՝ հանրային պահանջի լինել-չլինելու մասին` նա նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը:

«Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք: Եվ այդ հանրահավաքի ժամանակ կհնչի հարց, կհնչի նաև առաջարկ: Մասնակիցների, համակիրների դիրքորոշումից, ժողովրդի աջակցությունից կախված նաև կձևավորվի այդ առաջարկը: Եվ նաև մենք կլինենք պահանջողներից մեկը՝ հարցը լուծել այսկերպ, թե այնկերպ»,-ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ