Սալիվան. Ռուսաստանը և ԱՄՆ-ն լրջորեն քննարկում են իրանական միջուկային ծրագրի խնդիրները
Ռուսական և ամերիկյան կողմերը լրջորեն և բովանդակալից կերպով քննարկում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) խնդիրները: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ներկայումս քննարկում է իրանական միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը: «Սա ծայրաստիճան բարդ հարց է. ես գիտեմ, որ Վաշինգտոնում իմ գործընկերները շատ ուշադիր են ուսումնասիրում այն, բայց սա ոլորտի միայն մեկ օրինակն է, որտեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը լուրջ, բովանդակալից երկխոսության մեջ են»,- ասաց ամերիկացի դիվանագետը:
2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից, որից հետո Վաշինգտոնը սկսեց առավելագույն ճնշման արշավը Թեհրանի վրա, ըստ էության` ուղղված դրա տնտեսական խեղդմանը: ԳՀՀԾ-ն ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի կողմից Իրանի հետ` Թեհրանի միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ը ապահովելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.