Последние новости

ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄ՝ ԲԱՑ ԱՄՍԱԹՎՈՎ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՎՐԱ

Մինչ հանրությունը քննարկում է՝ տեղի կունենան արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե դրանք կարժանանան նախորդ տարվա ապրիլին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճակատագրին, Փաշինյանը, ասում են, ԱԺ պատգամավորներից բաց ամսաթվով դիմումներ է վերցնում մանդատը վայր դնելու մասին: Անհրաժեշտ պահին կմնա նշել միայն ամիս-ամսաթիվը: Լուրեր են շրջում, որ դա խորհրդարանի լուծարման այլընտրանքային տարբերակն է, եթե իշխանությանը չհաջողվի համաձայնության գալ խորհրդարանական ընդդիմության հետ։

Անցած շաբաթ, հիշեցնենք, իմքայլականները վերջապես ընդունեցին, որ գոյություն ունի սահմանադրական ևս մեկ փոփոխության օրինագիծ՝ խորհրդարանն առանց Փաշինյանի հրաժարականի լուծարելու նպատակով։ Խնդիրը լոկ այն է, որ Հիմնական օրենքում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է 88 ձայն, որոնք իշխանական խմբակցությունն այսօր չունի։ Իմքայլական Համազասպ Դանիելյանը խոստովանեց նաև, որ քննարկվում է ԱԺ-ն լուծարելու մի քանի տարբերակ, նշելով, որ «մոտեցումները մի քանիսն են, սակայն հստակություն դեռևս չկա»:

Վերջին շաբաթվա ողջ ընթացքում իմքայլականները հաճախ են հնչեցրել, որ «գնում ենք ինքնալուծարման»։ Հասկանո՞ւմ են արդյոք քաղաքական մեծամասնության տղաներն ու աղջիկները, որ ղեկավարությունը զոհաբերում է իրենց, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը ևս երկու-երեք ամսով։ Հասկանո՞ւմ են արդյոք, որ ստերի մեջ գլխովին թաղված իրենց ղեկավարությունը, հայտարարելով, թե միայն ինքը կարող է անցկացնել ամենաազնիվ ու թափանցիկ ընտրությունները և չի օգտագործելու վարչական ռեսուրսը, արդեն իսկ օգտագործում է այդ ռեսուրսը՝ ստիպելով իր հովանավորյալներին «գնալ ինքնալուծարման»։ Որ «ժողովրդավարության բաստիոնի» հերթական անգամ կամակորություն անող իշխանությունը փաստացի թքած ունի նույն այդ ժողովրդավարության սկզբունքների վրա՝ իշխանության բաժանման սկզբունքների հետ մեկտեղ…

Նիկոլի քմահաճույքները կատարելուն ուղղված քայլերի սահմանադրականության մասին խոսելն անգամ անիմաստ է։ Ամեն անգամ սեփական կամքին, Փաշինյանի քմայքներին, նրա նեղ շահերին հարմարեցնել Հիմնական օրենքը… Տպավորություն է ստեղծվում, թե իմքայլական պատգամավորները, նույնիսկ նրանք, ավելի ճիշտ՝ առավելևս նրանք, որոնք իրավաբանական կրթություն ունեն, մասնագիտացած են ոչ թե իրավագիտության մեջ, այլ «Նիկոլի ցանկությունն օրենք է» կարգախոսով կարուձևի դասընթացների։ Ասենք, դատելով ամենից, հենց այդպես է որ կա։ Վերջին օրերին հաճախ հնչող «չի բացառվում, որ գնանք ինքնալուծարման» արտահայտությանն ուշադրություն է դարձրել արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ ֆեյսբուքյան իր էջում նշելով. «Դուք կարող եք հրաժարական տալ, խորհրդարանը կարող է ԱՐՁԱԿՎԵԼ, բայց դա չի հանգեցնի Երկրի օրենսդիր իշխանության մարմնի լուծարմանը։ Իսկ ինքնարձակումն էլ սահմանադրական չէ…»։

Դատելով ամենից, չկարողանալով առայժմ պայմանավորվել խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի վարչապետի թեկնածու չառաջադրի (եթե Նիկոլը հրաժարական տա), կամ որ կողմ քվեարկի Սահմանադրության փոփոխությանը, ինչը թույլ կտա առանց Փաշինյանի հրաժարականի լուծարել խորհրդարանը, իշխանությունը մտորում է երրորդ տարբերակի՝ քաղաքական մեծամասնության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու մասին։ Ինչի համար էլ, ըստ էության, ստիպում է իմքայլականներին, ըստ լուրերի, համապատասխան դիմումներ գրել բաց ամսաթվով։

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների գնալու նպատակից հրաժարվել Փաշինյանը չի ուզում։ Եվ դա անելու է ամեն ճանապարհով ու ամեն գնով։ Նույնիսկ 3-4 ամսով երկիրը քաոսի մեջ գցելու, երկրի ներսում քաղաքացիական բախումների և Հայաստանի սահմաններին պատերազմի սպառնալիքի գնով։ Քանզի միայն այստեղ և այս պահին անցկացված արտահերթ ընտրություններն թույլ կտան Փաշինյանին ժողովրդի վրա բարդել կատարված ամենի համար պատասխանատվությունը։ Ճիշտ այնպես, ինչպես նա փորձեց դա անել ընդդիմության հանդեպ՝ հայտարարելով ԱԺ-ում, թե պատերազմի օրերին խորհրդարանական ամբիոնից հարցրել է պատգամավորական կորպուսին՝ հանձնել շրջանները, թե գնալ մինչև վերջ ։

Այն, որ Նիկոլն ամեն ինչ անելու է իր իսկ ղեկավարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, որոնք այսօր պետք են իրեն օդ ու ջրի պես, կասկածից վեր է։ Քանի որ նման մի բան մենք արդեն տեսել ենք գրեթե մեկ տարի առաջ։ Երբ նա իմքայլականների հետ միասին մտադրվեց հանրաքվե անցկացնել սահմանադրական մեն մի հատիկ փոփոխության հարցով։ Որպեսզի կյանքի կոչեր իր հերթական քմահաճույքը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը։ Շրջանցելով, ի դեպ, հնարավոր բոլոր ատյանները, որոնց միջով սովորաբար անցնում են իրավական պետությունում։ Եվ սկսեց նախընտրական քարոզչությունը՝ անտեսելով կորոնավիրուսի համավարակը։ Այն ժամանակ Փաշինյանին ու ընկերախմբին հույժ անհրաժեշտ էր, որ իշխանության մոգոնած, այսպես կոչված՝ ՍԴ ճգնաժամը կարգավորվեր համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Քանի որ հենց իրենք էին խոստովանում, որ նախագիծն ունի ընթացակարգային խնդիրներ, բայց եթե այդպես որոշի «ողջ ժողովուրդը», ապա այդ խնդիրները, իբր, հետևանքներ չեն ունենա։ Մի խոսքով, պատասխանատվությունը որոշել էին բարդել ժողովրդի վրա։

Այստեղ, թերևս, պետք է հիշեցնել նաև «պողոսի» մասին պատմությունը։ Երբ խոսքը վերաբերում էր Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով հնարավոր հանրաքվեին, իմքայլականները չէին ցանկանում, որ «անգրագետ պողոսն» իր մեծաթիվ ընտանիքով լուծեր այդ հարցը։ Իսկ այ, երբ պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր, քանի որ խոսքը Սահմանադրության ոտնահարման և քրեական հոդվածի տակ ընկնելու իրական հնարավորության մասին էր, «անգրագետ պողոսն» ու իր մեծաթիվ ընտանիքը կրկին պետք եկան։ Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում, որ մտադրվել է անցկացնել Փաշինյանը, համանման իրավիճակ է։ Նիկոլն ուզում է ժողովրդի վրա բարդել կամ գոնե նրա հետ կիսել այն ամենի պատասխանատվությունը, ինչ ինքն արել է միանձնյա՝ ոչ մեկին չհարցնելով։ Միայն թե այստեղ պատասխանատվությունը ոչ թե քրեական է, այլ բարոյական, և այն շատ ավելի ծանր է…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ВЛАСТЬ НЕ МОЖЕТ ОБЕСПЕЧИТЬ БЕЗОПАСНОСТЬ И МИР АРМЕНИИ И АРЦАХУ
      2022-09-12 16:11
      1095

      Когда говорим об угрозах, стоящих перед Арменией и Арцахом, для многих первой из этих угроз является сама власть РА, потому что вне зависимости от процессов, происходящих в регионе и на внутриармянском уровне, очевидно, что основная угроза исходит от властей Армении, заявил один из докладчиков организованного оппозиционными фракциями «Армения» и «Честь имею» общественного обсуждения «Реальная повестка Армении» депутат Тигран Абрамян. По его словам, начатые властями процессы, начиная с развала государственной системы страны и уничтожения ее ключевых институтов и заканчивая проводимой в настоящий момент государственной политикой, являются ярчайшим примером сказанного.

    • Рубен АКОПЯН: ТАБУ НА КРИТИКУ ОППОЗИЦИИ – ЧИСТЕЙШЕЙ ВОДЫ НИКОЛИЗМ
      2022-09-06 09:26
      1354

      «С точки зрения закона правящая сила сегодня вполне может лишить оппозицию депутатских мандатов. Возникает логический вывод: если гэдэшники  этого не делают, значит, им выгодно, чтобы она осталась в парламенте? - заявил, выступая в клубе «Айели» («Зеркало»), руководитель Центра политического анализа «Акунк», бывший депутат НС Рубен Акопян. Обрушившись на оппозицию с критикой, он одновременно отметил, что его оценки обусловлены болью, которую он испытывает в связи с происходящим в стране.

    • ЗАВТРА МЫ СПРОСИМ СЕБЯ, КАК ПОТЕРЯЛИ АРМЕНИЮ
      2022-08-29 16:11
      1777

      Мы сегодня еще задаемся вопросом, почему так произошло с Арцахом, однако на фоне сегодняшних реалий и бытующих нравов однажды мы зададимся вопросом, почему потеряли Армению, заявил на пресс-конференции директор Центра по изучению вопросов Западной Армении политолог Айказун АЛВРЦЯН. По его словам, все, что произошло с нами, случилось не сейчас, сейчас мы видим результат. Все это описал Мовсес Хоренаци в «Плаче об Армении» еще 1600 лет назад, с тех пор ничего не изменилось.

    • 2 ТЫСЯЧИ С БАРСКОГО ПЛЕЧА
      2022-08-25 09:34
      1812

      На фоне непрекращающегося колоссального роста цен на товары и услуги власти, судя по всему, все же боятся социального бунта. Сытая власть за четыре года на деле редко демонстрировала, что понимает перебивающихся с хлеба на воду граждан. На словах – всегда пожалуйста, а вот на деле всегда свою рубашка оказывалась власть предержащим ближе. И, пожалуй, именно обещающая быть горячей осень побудила действующее правительство изменить свои планы и заявить о повышении с 1 сентября пенсий и пособий, дабы недовольные граждане не пополнили ряды митингующих. Впрочем, такое смехотворное повышение, больше смахивающее на издевательство над собственными гражданами, может только подстегнуть их выйти на улицы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ