ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ստուգել են Արցախում տների վերականգման աշխատանքների ընթացքը
Արցախում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման աշխատակիցները բնակելի ֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերահսկիչ ստուգում են անցկացրել։ Օբյեկտները վերականգնվում են ՌԴ-ից բերված շինարարական նյութերի օգտագործմամբ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Աշխատանքներում ներգրավված է 85 շինարարական կազմակերպություն։
«Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են շարունակում նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Ղարաբաղյան համալսարանի դասախոսական կազմի հետ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ունակություններ ձևավորելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից։ Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որին մասնակցել են 245 մասնագետ՝ դպրոցների ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ:
Բացի այդ, գերատեսչության համահավաք խմբավորման մասնագետները շարունակում են դպրոցներում անվտանգության դասեր անցկացնել։
«ՌԴ ԱԻՆ-ի հոգեբանները, սակրավորներն ու բժիշկները երեխաներին պատմում են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում հարկավոր գործողությունների մասին, սովորեցնում են առաջին օգնություն և սթրեսակայունություն։ Դասերին արդեն արդեն շուրջ 4,1 հազար աշակերտ է մաասնակցել Լեռնային Ղարաբաղի 54 դպրոցներից» - նշվում է հաղորդագրության մեջ:
Իսկ բժշկական կետերի հիման վրա տեղի բնակիչների համար ցուցաբերվում է արտագնա հրատապ հոգեբանական օգնություն։ Մարդիկ առավել հաճախ դիմում են էմոցիոնալ աջակցություն ստանալու հետ կապված հարցերով։ Աշխատանքի ընթացքում հոգեբանները օգնություն են ցուցաբերել շուրջ 320 բնակչի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.