ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բաքվին ուղղված շնորհավորանքների մասին հրապարակումները
Երևանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից, իբր, արված հայտարարությունների վերաբերյալ:
Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդումներ էին հրապարակել Էկոնոմիկայի նախարարի հետ դեսպանի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում դեսպանն, իբր, «շնորհավորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»:
Այս կապակցությամբ News.am-ի թղթակիցը դիմել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով պարզաբանել դեսպանին վերագրվող հայտարարությունների հավաստիությունը: ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվել է հղմամբ Twitter-ում արված հրապարակմանը` որպես պաշտոնական դիրքորոշման արտացոլում: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Չորեքշաբթի Լիցենբերգը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ` ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը քննարկելու համար: Նա նշել է, որ տնտեսական վերականգնումը և հաշտեցումն ի աջակցություն խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին:
Ինչպես երևում է հրապարակումից, դեսպանը կասկածելի բովանդակությամբ շնորհավորանքներ չի հնչեցրել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».