Последние новости

ՀՅԴ․ «Ձեր այցը ցանկալի չէ». Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել են «դավաճան» պաստառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետի կնոջը ՝ Աննա Հակոբյանին, իրեն ու ամուսնուն դավաճանության մեջ մեղադրող պաստառներով են հայրենակիցները դիմավորել Լոս Անջելեսի օդանավակայանում: Այս մասին համացանցում հայտնված տեսանյութում պատմում է ԱՄՆ–ում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Ռոբերտ Մարգարյանը։

 

       

Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ինչ նպատակով է Հակոբյանն իր ծննդյան օրը մեկնել ԱՄՆ, սակայն նրա երկու օգնականներն էլ՝ Էսթեր Սահակյանն ու Ալինա Կարապետյանը, չպատասխանեցին հեռախոսազանգերին։

«Քիչ առաջ Լոս Անջելես ժամանեց գերագույն գլխավոր դավաճանի կինը` Էրատոն` իր թիկնապահների հետ։ «Դավաճան» պաստառով նրան դիմավորեցինք։ Նա անցավ գլխիկոր, անգամ հավաքված մյուս հայերին չնայեց։ Նրանք պետք է իմանան, որ ուր էլ գնան, նրանց կդիմավորեն նման գրություններով պաստառներով մարդիկ», - ասում է Մարգարյանը` հայտնելով, որ իր նախաձեռնությամբ է օդանավակայան գնացել։

Մարգարյանը կոչ է անում չպայքարել միայն սոցիալական ցանցերում գրառումներ անելով։ Դրա փոխարեն մասնակցել այն բազմամարդ ակցիաներին, որ նախատեսվում են Լոս Անջելեում` այնտեղ ապրող հայերի դիրքորոշումը հայտնելու համար։

«Մենք գտնում ենք, որ նրանց խղճին է զոհվածների արյունը, և այս քայլով ես ինչ–որ կերպ հարգեցի զոհերի հիշատակը», - նշեց է նա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ