Politik.am. Սորոսականները Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ
Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվում են 770 քաղաքացի։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ այս բարեփոխումների հեղինակը Հայաստանում Սորոսի հիմնադրամն է։ Գործընթացը սկզբից մինչև վերջ համակարգել է սորոսական Դանիել Իոաննիսյանը։ Սորոսականներն այս գործընթացը ամբողջապես իրենց վերահսկողության տակ են պահել։
Օրերս սորոսական Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գործընթացն ավարտվել է․«Քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ներգրավմամբ ընտրված այս՝ մոտ 700 սովորողները անցնելու են 5-ամսյա լրջագույն կուրս և դուրս են գալու Երևանի (առայժմ Երևանի) փողոցներ՝ պաշտպանելու օրենքը, արդարությունը ու իրենցով ձևավորելու են պետության նպատմամբ հանրային նոր վերաբերմունքը: Վստահեցնում եմ, համարյա բոլորը պայծառագույն մարդիկ են: Դուք կսիրեք իրենց, երբ հունիսից տեսնեք Երևանի փողոցներում՝ ՊՊԾ-ու ՃՈ-ի փոխարեն»,-գրել է Իոաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
Սորոսականն իր այս գրառմամբ վերահաստատում է մեր այն մտահոգությունը, որ պարեկների հավաքագրման և ուսուցման հետ շատ քիչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը։
Այս ամենը բավական մտահոգիչ է Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ Դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս են հավաքագրվել այդ մարդիկ, ովքե՞ր են նրանք և ինչու՞ են հավաքագրման ամբողջ ընթացքը ղեկավարել սորոսականները։ Եվ եթե ելնենք այլ երկրներում սորոսականների գործուներության նպատակներից և հետևանքներից, ապա կարելի է եզրակացնել, որ սորոսականները այսուհետ Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.