Արա Վարդանյան․ Փաշինյանը ծուղակում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ նախագահի հարցազրույցները միշտ սպասված են հանրության կողմից, մանավանդ այսօր, երբ գտնվում ենք մի շատ լուրջ հուսալքության ֆոնին: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ստահակը սպանել է ժողովրդի մեջ հույսը: 2018-ին Նիկոլ Փաշինյանի հասարակության մեջ արթնացրել էր ահավոր մեր լավի սպասում: Դրա հետևանքով ժողովրդի մեջ այսօր հոգեբանական լուրջ սթրես է տեղի ունեցել: Մարդկանց մեջ հանգել է հավատը դեպի ապագա: Անկախ նրանից, թե ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, մենք ունենալու ենք խոշոր արտագաղթ»,-ասաց նա:
Արա Վարդանյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություն՝ կամ կհեռանա քաղաքակիրթ քաղաքական ճանապարհով, որն իրեն առաջարկում է «Հայրենիքի փրկության շարժումը», կամ նրան սպասվում է այն, ինչի մասին «Եռաբլուրում» խոսեց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը՝ նշելով, որ ինքը վերացնելու է Նիկոլ Փաշինյանին:
«Ընդ որում, նախագահ Քոչարյանը դրեց նաև վերջին կետը. Նա ասաց՝ այ ստահակ, եթե նույնիսկ քեզ հրաշքով հաջողվի գնալ ընտրությունների, ապա այնտեղ էլ են քեզ սատկացնելու: Դրա համար որպես քաղաքական գործիչ, ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ծուղակում է: Այո, նա դեռևս իշխանության է, միգուցե ընդդիմությունը կարող էր անել ավելին, քան արել է, բայց ես ասում եմ ժողովրդին, որ պետք է մասնակցել ընդդիմության բոլոր ցույցերին, հավատացած եղեք, որ միանշանակ հաղթելու ենք: Ժողովուրդը պետք է հասկանա, որ սխալվել է 2018-ի դեկտեմբերին, ընդունի իր սխալը և փորձենք նորից ազատագրել մեր երկիրն ու տանենք դեպի առաջ»,-ասաց նԱրա Վարդանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.