Последние новости

ՀԱՄԱՏԵՂ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ-ԱՀԱԲԵԿՉԱԿԱ՞Ն

Հունվարի 30-ին Ակնայի շրջանում (նախկինում Աղդամի շրջան) ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացմամբ իրականացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ևս մեկ կետ: Որը չափազանց կարևոր է Անկարայի ու Բաքվի համար և չափազանց վտանգավոր՝ Արցախի և Հայաստանի համար։

СОВМЕСТНЫЙ. МОНИТОРИНГОВО-ТЕРРОРИСТИЧЕСКИЙ?

Այսպիսով, երկու համաձայնագրերով (նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի) նախատեսված ամենը բավական արագ տեմպերով կենսագործվում է։ Բացառությամբ հայկական կողմի համար ամենակարևորի՝ ռազմագերիների վերադարձի, ինչն Ալիևի կողմից վերածվել է քաղաքական ճնշման գործիքի՝ Փաշինյանին մանիպուլյացիայի ենթարկելու և նրանից է՛լ ավելի մեծ զիջումներ կորզելու նպատակով, միաժամանակ օգնելով վերջինիս երկարաձգել սեփական իշխանությունը։

Վերադառնանք, սակայն, Կենտրոնին։ Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ «Կենտրոնն իրականացնելու է տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում՝ հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների վերաբերյալ: Վերահսկումն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով»: Տեղակայված է նախկինում ևս Բաքվի վերահսկողության տակ եղած տարածքում։ Անձնակազմը՝ 60-ական զինծառայող ռուսական և թուրքական կողմից։ «Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ»,- հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Մի կողմ թողնենք նույնիսկ այն հանգամանքը, որ դրոնների միջոցով տեսահսկումը, նույն այն ԱԹՍ-ների, որոք դեռ մի քանի ամիս առաջ մահ ու ավերմունք էին սփռում Արցախում՝ սարսափեցնելով խաղաղ բնակչությանը, ըստ էության, հոգեբանական տեռորի շարունակությունն է։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ դրանք լինելու են նաև թուրքական ԱԹՍ-ներ, ապա հոգեբանական տեռորին չեն կարող չմիախառնվել իրական սպառնալիքի մտավախությունները, չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը։ Ինչպես նշում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, այդ սպառնալիքները դեռևս լիովին գիտակցված չեն և թաքնված են Կենտրոնի ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ, և այստեղ առարկելն անհնար է:

28 տարի շարունակ ձգտելով ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի կարգավորման գործընթացին՝ Թուրքիան վերջապես առավել քան ծանրակշիռ ներգրավվածություն ստացավ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ համատեղ Կենտրոնի միջոցով, հասնելով իր զորքերն այստեղ տեղակայելու հնարավորության։ Կարևոր չէ, որ դա արվում է «մոնիտորինգի» պատրվակով, կարևոր է բուն փաստը. այն երկիրը, որն Ադրբեջանի հետ հավասարաչափ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի բոլոր նորմերի ոտնահարմամբ սանձազերծած ագրեսիայի համար, այն երկիրը, որը տարածաշրջան է բերել սիրիացի վարձկան-ահաբեկիչների, իրավունք է ստացել տեսահսկելու իրավիճակը իր փաստացի ագրեսիայի և ոճրագործությունների տարածքում: Եվ դա անվերապահորեն ընդունվում է թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Եվ առանց առարկության ընդունվում է Հայաստանի կողմից։

Այն փաստը, որ Թուրքիան ամենաուղղակի կերպով մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին, համակողմանի օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին բոլոր մակարդակներով, բազմիցս ապացուցվել է և կասկածի ենթակա չէ։ Այն փաստը, որ հենց Թուրքիայի «շնորհիվ» են տարածաշրջանում հայտնվել սիրիացի հազարավոր ահաբեկիչներ, ամենաբարձր մակարդակով հաստատվել է մի շարք երկրների, այդ թվում ՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչպես նաև՝ համաշխարհային ԶԼՄ-ների հրապարակումներով։ Ահա լոկ մի քանի փաստ, որոնց մասին այսօր ոչ ոք չի ցանկանում հիշել։

Հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի 4-րդ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ունի «տեղեկատվություն, որը վկայում է, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների գոտի», կոչ արեց ՆԱՏՕ-ի անդամակից իր գործընկերներին դիմակայել Թուրքիայի վարքագծին: ՆԱՏՕ-ն մատը մատին չտվեց։

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը հայտարարեց, որ ԱՀԾ-ի ունեցած տեղեկություններով՝ «հակամարտության գոտի ակտիվորեն տեղափոխվում են վարձկաններ՝ Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից», անվանապես նշելով այդ կազմակերպությունները:

Նոյեմբերի կեսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականության դրսևորումների շարքում նշեց Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիայի ցուցաբերած «աջակցությունն» Ադրբեջանին և այն փաստը, որ «սիրիական ուժեր է տեղակայել նաև այդ տարածաշրջանում»:

Վարձկանների օգտագործման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հավաստմամբ՝ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործման մասին հաղորդագրությունները լայն տարածում են ստացել։ Աշխատանքային խումբը նաև կարծիք հայտնեց, որ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման և օգտագործման միջոցները համապատասխանում են «վարձկաններ» միջազգային-իրավական բնորոշմանը, իսկ Թուրքիայի ենթադրյալ դերը համապատասխանում է լիբիական հակամարտության մեջ նրա հասցեին հնչած համանման մեղադրանքներին։

Վերջապես, Եվրախորհրդարանը 2021 թվականի հունվարի 20-ի բանաձևում «դատապարտեց Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչ գրոհայինների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ»: Այսինքն ճանաչեց այդ փաստն ապացուցված ու անվիճելի։

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցներ ոչ միայն հաստատել են Արցախում պատերազմելու համար Թուրքիայի կողմից ահաբեկիչների հավաքագրման ու տեղափոխման փաստը և նրանց մասնակցությունը մարտական գործողություններին, այլև մանրամասն նկարագրել նպատակային խմբերը, դրանց հավաքագրման մեթոդները, տեղափոխման ուղիներն ու եղանակները, և նույնիսկ նշել վարձկաններին որպես աշխատավարձ խոստացված գումարները։

Հարց է ծագում. ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք, որպեսզի ոչ միայն բանավոր մեղադրեն Թուրքիային այն բանում, որ մի ամբողջ տարածաշրջան ենթարկվել է ահաբեկիչների արշավանքի, այլև պահանջեն պատասխանատվության ենթարկել դրա համար։ Փոխարենը՝ Ռուսաստանը, որն այս հարցում իր ամենաիրազեկ պաշտոնյայի մակարդակով ընդունել է սիրիացի վարձկանների մասնակցությունը պատերազմին, համաձայնում է, որ դրանց ներգրավման համար պատասխանատու երկիրն իր հետ հավասարաչափ մասնակցի Արցախում տիրող իրավիճակի մշտադիտարկմանը։ Այնտեղ, ուր Թուրքիան նետում էր փորձառու մարդասպանների, արմատական իսլամիստների, ագրեսորի առաջին շարքերում ուղարկելով նրանց հայ ժողովրդի դեմ պատերազմելու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների հետ հաշվեհարդար տեսնելու…

Հիմա, ձևացնելով, թե այդ ամենը չի եղել, Թուրքիային հանկարծ շնորհեցին այն իրավունքը, որը սովորաբար տրվում է բացառապես չեզոք միջնորդին, որն ապացուցել է իր անկողմնակալությունը երկու կողմերի նկատմամբ։ Ագրեսորը, որը բացահայտորեն աջակցում է, ողջ թափով զինում, ուղղորդում իր արբանյակին և վերջինիս օգնության ուղարկում ոճրագործ ահաբեկիչների, հիմա խաղաղարարի և օբյեկտիվ դիտորդի մորթի է հագել, և բոլորը ընդունում են դա։ Այդ թվում, կրկին ընդգծեմ, Հայաստանը։

Բացարձակ ցինիզմն այն է, որ բոլորը, և առաջին հերթին, անկասկած, Ռուսաստանը, շատ լավ հասկանում են նաև Թուրքիայի իրական նպատակները տարածաշրջանում։ Հասկանում են, որ Անկարան Բաքվի հետ հավասարաչափ պատասխանատու է Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական բազմաթիվ հանցագործությունների համար, և ոչ մի չափորոշիչով չի կարող չեզոք կողմ լինել։ Որ Թուրքիան իրական ներգրավվածության է հասել «հողի վրա» իրականացվող գործընթացների մեջ և հենահարթակ ստացել ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ հետագա ագրեսիվ գործողությունների համար։ Եվ այդ ամենն արել է ռազմական ագրեսիայի և հանցավոր գործունեության միջոցով։

Մնում է հուսալ, որ Մոսկվայում ոչ միայն հասկանում են այդ ամենը, այլև գիտեն, թե ինչպես զսպաշապիկ հագցնել Անկարայի ձգտումներին ու ծրագրերին։ Միայն հիշեցնենք, որ Ադրբեջանը առ այսօր այդպես էլ չի հաստատել ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, համենայն դեպս այդ մասին հաղորդագրություններ չեն եղել։ Եվ արձանագրենք, որ «հրադադարի ռեժիմի պահպանման և ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին տեղեկատվության հավաքումը, ամփոփումն ու ստուգումը» իրականացնելու է մի երկիր, որը հակամարտության կողմերից մեկն է:

Իրավիճակի մոնիտորինգի չեզոքության ու անկողմնակալության, և հետևաբար՝ համաձայնությունների պահպանման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքները, ինչ խոսք, բառացիորեն անցնում են ամեն չափ ու սահման

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВОЗМОЖЕН ЛИ ТЕРАКТ В ЕРЕВАНЕ? СЛУЖБА НАЦИОНАЛЬНОЙ (НЕ) БЕЗОПАСНОСТИ БЕЗМОЛВСТВУЕТ И БЕЗДЕЙСТВУЕТ
      2022-08-24 10:09
      1321

      Для МЧС молы и торговые центры являются объектами повышенного риска, заявил глава министерства Армен Памбухчян в ходе пресс-конференции, отвечая на вопрос о том, проводятся ли дополнительные проверки в аналогичных объектах после трагедии в ТЦ «Сурмалу». И добавил, что у МЧС есть планы на случай инцидентов по разным сценариям. О том, что предпринимается властями, чтобы эти «инциденты» не происходили, министр, судя по публикациям в прессе, не сказал ни слова. Да и не его это компетенция, если честно.

    • НОТА ПОЛКОВНИКУ ЗИМИНУ: КАК ВЫКОРМЫШ АЛИЕВА И ЗЕЛЕНСКОГО ПОПАЛ В БЕРДЗОР И АХАВНО?
      2022-08-20 10:53
      2151

       «Провокация рупора aлиeвcкoй пропаганды Фатуллаева, а на самом деле - тщательно подготовленная операция спецслужб Typции и Азepбайджaнa была направлена не столько против Арцаха, сколько против России и российского миротворческого контингента в Арцахе. Oголтелую антироссийскую пропаганду Эйнулла на своем ресурсе хаккин.аз ведет очень давно, и не думаю, что он не попал в поле зрение российских спецслужб, особенно после украинского зимне-весеннего турне и ряда антироссийских хаккиновских публикаций.

    • ЕСЛИ БЫ ДАДРЯН ЗНАЛ, ОН ВРЯД ЛИ ХОТЕЛ БЫ БЫТЬ ПОХОРОНЕННЫМ В АРМЕНИИ…
      2022-08-19 09:34
      1688

      На фоне трагедии в торговом центре «Сурмалу» как-то незамеченным прошло то, что в обычных условиях вызвало бы шквал возмущенных комментариев в соцсетях и обществе в целом. Речь – о записи в Фейсбук известного турецкого ученого историка Танера Акчама. Напомню, что Акчам один из первых турецких академиков, признавших Геноцид армян, исследователь и автор ряда книг и статей на тему Геноцида. В 1976 году был арестован и приговорён к 10 годам тюремного заключения, но сбежал, перебрался в Германию, где получил статус политического беженца. В настоящее время является профессором университета Миннесоты (США).

    • БЕЗ ПРИЧИНЫ: ПОЧЕМУ БАКУ ЗАПРЕЩАЕТ ПОИСК ОСТАНКОВ ПОГИБШИХ?
      2022-07-25 11:54
      1723

      Пресс-секретарь главы МВД Арцаха Унан Тадевосян сообщил изданию 168.am, что поисковые работы останков военнослужащих и гражданских лиц на оккупированных территориях приостановлены и уже долгое время не проводятся, поскольку азербайджанская сторона не позволяет. По его словам, при посредничестве российской стороны ведутся переговоры о возобновлении поисков, однако позитивных сигналов пока нет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ