Լավրովը և Ան Լինդեն կքննարկեն ԼՂ-ում կարգավորմանն աջակցելու հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում`փետրվարի 2-ին։
«Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կքննարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ հունվարի 20–ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել էր ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
Հանդիպման ժամանակ ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Այվազյանը շեշտել էր կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:41
В 2024 году Армения и Россия в 1,6 раза нарастили взаимнуюмитрий торговлю. Об этом во время 10-го армяно-российского межрегионального форума 6 июня в Ереване заявил замминистра экономического развития России Дмитрий Вольвач.
-
2025-06-06 13:37
Москва придает важное значение межпарламентскому сотрудничеству с Ереваном, заявила председатель Совета Федерации России Валентина Матвиенко на заседании межпарламентской комиссии по сотрудничеству Федерального Собрания РФ и Нацсобрания Армении.
-
2025-06-06 13:34
В Ереване 6 июня на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении прошли сразу две акции. Одна была против визита спикера Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентины Матвиенко, а другая – в поддержку российского присутствия в Армении и сотрудничества Еревана с Москвой.
-
2025-06-06 13:04
Вокруг государственных институтов Арцаха сложилась сложная ситуация. Секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook отмечает, что действующие в Армении власти различными каналами и средствами воздействия препятствуют реализации предусмотренных Конституцией Арцаха процессов.