ԵԱՏՄ սանիտարական բժիշկների խորհուրդը «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» մասին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գլխավոր պետական սանիտարական բժիշկների խորհուրդը պատրաստ է քննարկել Միության տարածքով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժը վերսկսելու չափանիշները։
Փետրվարի 1-ին տեսակապով տեղի է ունեցել Խորհրդի քսաներորդ նիստը, որը վարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
ԵԱՏՄ երկրների գլխավոր պետական սանիտարական բժիշկները դիտարկել են «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» նախաձեռնության առաջընթացը Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: Ղեկավարների խորհուրդը որոշել է շարունակել այս նախագծի իրագործումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու Միության տարածքով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժի աստիճանական վերսկսման չափանիշների քննարկումը:
«Ռոսպոտրեբնադզորն» իր առաջատար հետազոտական կազմակերպությունների մասնակցությամբ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԵԱՏՄ անդամ երկրներին՝ նոր կորոնավիրուսային վարակի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ իմունոլոգիական հետազոտություններ, վիրուսաբանական մոնիթորինգ և նոր գիտական հետազոտություններ անցկացնելու հարցում:
«Ռոսպոտրեբնաձորը» կշարունակի սերտ համագործակցել Միության երկրների հետ` Եվրասիական տնտեսական միության միասնական համաճարակաբանական տարածքում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.