ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը առցանց ճեպազրույցի ընթացքում:
ՀԱՊԿ–ի համար կովկասյան տարածաշրջանում գլխավոր մարտահրավերը դարձան Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները: Սա վերջին ժամանակներում հետխորհրդային տարածքում ամենածավալուն ու արյունալի բախումն էր՝ կողմերի մոտ առկա ծանր սպառազինության, համազարկային համալիրների, տանկերի, ավիացիայի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
«Ինչպես գիտեք` Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը և կանխել ավելի մեծ ողբերգությունը։ Հրադադարը և ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել են իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»,- ասել է Զասը։
Նրա խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում Արցախի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ ու լիարժեք կարգավորման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.