Սեյրան Օհանյան. Գործընթացի քաղաքական ենթատեքստն ակնհայտ է
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձանագրում է, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարության քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Այս մասին նա հայտարարեց այսօր ընթացող դատական նիստին` արտահայտելով իր տեսակետը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Հիշեցնենք, որ դատավորը թույլ չտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որի փաստաբանը ներկայացրել էր միջնորդությունւ, քաղաքական գնահատականներով հանդես գալ:
«Ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա: Մենք կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներև է: Որպես պաշտպանող կողմ` մենք ասում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաև քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի: Բացի այդ, դատավորի կողմից սահմանված ժամկետները սահմանափակում են արտահայտվելու հնարավորությունը: Եվ դա քաղաքական հետապնդման արդյունք է: Եթե Գևորգյանն արտահայտվեր, որոշ մարդիկ երևի կհարցնեին Ձեզ, թե ինչու դա թույլ տվեցիք: Եվ Ձեր գործողությունները քաղաքական հետապնդման շարունակություն են: Մարդկային տեսանկյունից դա սխալ մոտեցում է»,- ասաց Օհանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.
-
2025-07-16 09:32
Комиссия ООН по Сирии выражает глубокую обеспокоенность в связи с возобновлением эскалации на юге страны и встревожена сообщениями об израильских авиаударах в этом районе. Об этом, как сообщает РИА Новости, говорится в заявлении Комиссии.
-
2025-07-16 09:30
«Мы не согласны с оценкой РФ. Наш коньяк сейчас проверяется. Для меня стало приятным сюрпризом то, что в результате проверок в Грузии 90 процентов нашего коньяка получили положительное заключение и направились в Россию. Первым выводом всего этого является то, что 90 процентов бутилированного коньяка в Армении - это настоящий коньяк».
-
2025-07-16 09:28
Оппозиционные фракции парламента Армении направили в Конституционный суд заявление с требованием признать принятые поправки к законам, позволяющие начать процесс огосударствления "Элсетей", антиконституционными. Об этом секретарь фракции "Армения" Арцвик Минасян сообщил изданию Pastinfo.