«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԻՑ ՀԵՏՈ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է, ԴՈՒՌԸ ԽՓԵԼ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով, փոխանցում է «Հրապարակ»-ը։
«ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում և Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել սենյակից։ Նրա հետևից գնացել են, համոզել, հետ բերել։
Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։ Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։
Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի և ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրում է լրատվամիջոցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.